ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Նիկոլ Փաշինյանն իրավապահներին հանգիստ չի տալիս

Նիկոլ Փաշինյանն իրավապահներին հանգիստ չի տալիս
26.10.2019 | 13:44

«Հրապարակը» գրում է. «Իրավապահ մարմինների ղեկավարները սկսել են մտերիմների շրջանում դժգոհել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց հանգիստ չի տալիս՝ կարող է անգամ կեսգիշերն անց՝ գիշերվա ժամը 3-ին կամ 4-ին զանգահարել ուժային մարմինների ղեկավարներին և հանձնարարականներ տալ, փոխանցել կարևոր գործով այդ պահին իր հիշած կամ ձեռք բերած տեղեկությունը կամ նկատառումը։ Երբեմն՝ ընդամենը հետաքրքրվել որևէ գործի ճակատագրով»:

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ